Պետական իշխանությունը պետք է անհապաղ դադարեցնի Հայ Եկեղեցուն թիրախավորելու քայլերը

նսեմացմանը, այնուամենայնիվ, անխուսափելիորեն կհանգեցնեն պետական, քաղաքական և հասարակական ողջ համակարգի արժեզրկմանը։

Ցավով արձանագրում ենք, որ սոցցանցերում այդ անհավասարակշիռ, անպատասխանատու ու որևէ դրական արդյունք չակնկալող արտահայտությունները, ինչպես և սպասվում էր, հանգեցրել են սոցիալ֊քաղաքական աննախադեպ լարվածության և հանրային երկպառակտվածության մի նոր, է՛լ ավելի տհաճ ալիքի։ Երկրի առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանն ուղղված ջանքերը մեկտեղելու, անդուլ աշխատանքի միջոցով լուծումներ առաջադրելու փոխարեն, պարզապես աններելի են արհեստական օրակարգեր շրջանառության մեջ դնելու հնարքով եղած սուղ միջոցները փոշիացնելու և մարդկանց հավատքը, Հայ Եկեղեցու դավանաբանությունը աշխարհիկ կանոնակարգերին ենթարկեցնելու սին փորձեր․․․ Մայր Հայրենիքում Հայ Եկեղեցու նկատմամբ Սահմանադրության հետ աղերսներ չունեցող մեթոդաբանությամբ պետական իշխանություն և պետական վերահսկողություն առաջադրելու նկրտումները, մեղմ ասած, դատապարտելի են։

Հարկ ենք համարում արձանագրել նաև, որ եկեղեցիները, վանքերը և սրբավայրերը, որպես պատմամշակութային հուշարձաններ, անտարակույս, ունեն հոգածության կարիք, սակայն իրավիճակի առնչությամբ պահանջներ և գնահատականներ հնչեցնելուց առաջ, անհրաժեշտ է ղեկավարվել օրենսդրության տարրական պահանջներով, և այնժամ պարզ կդառնար, որ պատմամշակութային հուշարձանների պահպանման և նորոգման պարտավորությունը վերապահված է Կառավարությանը և պետք է իրագործվեն պետական բյուջեի միջոցներով։ Ստեղծված իրավիճակում, այդ զգալի ծախսատար առաքելությունը ամբողջությամբ կամավոր ստանձնել է Հայ Եկեղեցին։

Խստորեն դատապարտելով հակաեկեղեցական վերը նշված երևույթը և շեշտելով, որ այդպիսի նկրտումները միանշանակ աղետաբեր են՝ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ պետական իշխանությունը պետք է անհապաղ դադարեցնի Հայ Եկեղեցուն թիրախավորելու քայլերը։ Ակնկալում ենք, որ հայ հանրությունը կդրսևորի ծայրահեղ ողջախոհություն և որպես իրավիճակից դուրս գալու խելամիտ միջոց՝ կլծվի ոչ թե ատելության խոսք տարածելուն, այլ Հայ Եկեղեցուն քաղաքակիրթ պահվածքով և ազգային արժանապատվությամբ սատարելուն։

ՀԱՅՈՑ ՏՈՒՆ

Leave a Comment