Չիկագոյում անհայտ անձը մեքենայից կրակ է բացել անցորդների վրա. վիրավորվել է 7 դեռահաս

Չիկագոյի ոստիկանությունը հայտնել է, որ հետախուզում է հայտարարվել այն բանից հետո, երբ 7 դեռահասներ վիրավորվել են շաբաթ վաղ առավոտյան հրաձգության հետեւանքով, հայտնել է NBC News-ը։
«Անհայտ մեքենան կրակ է բացել ամբոխի մեջ, ինչի հետեւանքով վիրավորվել են մի քանի մարդիկ, երբ ոստիկանները փորձել են ցրել քաղաքի հարավարեւելյան 6-րդ տեղամասում կուտակված մեծ ամբոխը»,- նշվել է Չիկագոյի ոստիկանության վարչության հաղորդագրությունում:
Տուժածներից երեքը եղել են 17 տարեկան, երեքը՝ 18, մեկը՝ 19։ Բոլորը ստացել են ոտքի վնասվածքներ, երկուսը հրազենային վնասվածք են ստացել ձեռքին, մեկը՝ մեջքին եւ մեկը՝ հետույքին, նշվել է հայտարարությունում։ Տեղեկացվել է, որ նրանք տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ։ Նրանց բոլորի վիճակը բավարար է, բացառությամբ մեկի, որը վիրավորվել է ոտքից եւ կրծքավանդակից, որի վիճակը ծանր է։
«Մեքենան դեպքի վայրից անմիջապես դիմել է փախուստի»,- նշվել է հաղորդագրությունում։ «Ոստիկաններից ոչ ոք չի տուժել».
Ձերբակալվածներ չկան, դետեկտիվները հետաքննում են միջադեպը, նշվել է հաղորդագրությունում:
Քաղաքի ոստիկանական վարչության տվյալներով՝ 2024թ. Չիկագոյում գրանցվել է հրաձգության 2 758 դեպք. ինչը 4,1 տոկոսով ավելի քիչ է, քան նախորդ տարի։

Leave a Comment