Սամվելյանի առողջությանն ու կյանքին վտանգ է սպառնում, կալանքն ու առողջական վիճակը անհամատեղելի են – HayqNews

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է․ 

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտնում է, որ Ստեփան Սամվելյանի վիճակը Քննչական կոմիտեում կտրուկ վատացել է, ժամանել է շտապօգնություն՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու:

Փաստաբանը հայտնում է, որ վերջինս չի կարողանում անգամ քայլել և խոսել:

Ակնհայտ է, որ Սամվելյանի առողջությանն ու կյանքին վտանգ է սպառնում, և կալանքն ու առողջական վիճակը անհամատեղելի են:

Հրավիրում եմ պատկան մարմինների, ՀՀ ՄԻՊ-ի ուշադրությունը:

Հիշեցնեմ, որ Ստեփան Սամվելյանը կալանավորվել է 6 օր առաջ՝ Արամ Զավենի Սարգսյանի դեմ իբրև մահափորձ կազմակերպելու գործով, այնինչ, խոսքը վերաբերում է վերջինիս կողմից հնչեցված հրապարակային արտահայտություններին:

Leave a Comment