Հայաստանի պատանիների հավաքականը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացված Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ճանաչվել է թիմային հաշվարկի հաղթող:
Այս մասին հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։ Հայաստանի տղաների թիմը դարձել է լավագույնը Միջազգային ֆեդերացիայի միավորների հաշվարկի շնորհիվ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պատանիների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր էին դարձել Գրիգոր Ղազարյանն ու Հարություն Հովհաննիսյանը, բրոնզե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Դարմոյանը: Առանձին վարժություններում մեդալներ էին նվաճել Դավիթ Առաքելյանը, Կարապետ Կարապետյանը, Ալեն Զուրաբյանը: