Հայաստանի չորս պատանիներ միայն հաղթանակ են տարել շախմատի Եվրոպայի առաջնությունում

Բուդվայում (Չերնոգորիա) ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում՝ 8, 10, 12, 14, 16, 18 տարեկաններ, կայացել է երեք տուր։

Տարիքային խմբերում Հայաստանից հանդես է գալիս 44 շախմատիստ, որոնցից չորսը բոլոր պարտիաներում հաղթանակի է հասել մրցակիցների նկատմամբ  եւ ունի 3,0 միավոր։ Նրանք են. 8 տարեկան տղաներ՝ Մանվել Վարդանյան եւ Տիգրան Պետրոսյան, 18 տարեկաններ` աղջիկներ՝ Նվարդ Հայրապետյան, տղաներ՝ Վահե Սուքիասյան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment