ԱՄՆ նախագահը բարձր մաքսատուրքեր է սահմանել մի շարք երկրների նկատմամբ – Armenia Today

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի ստորագրել է նոր մաքսային հրամանագիր, որը ներառում է մոտ 70 առևտրային գործընկեր երկրների ապրանքների նկատմամբ բարձր սակագներ:

Հրամանագրի համաձայն՝ 35% մաքսատուրք է սահմանվել Կանադայից ներկրվող բազմաթիվ ապրանքների համար, 50%՝ Բրազիլիայի, 25%՝ Հնդկաստանի:

Նոր սակագները ուժի մեջ կմտնեն ստորագրման պահից 7 օր անց։ Սակայն որոշ բացառություններ կարող են կիրառվել ավելի ուշ՝ լոգիստիկ պատճառներով։ Նոր մաքսային դրույքաչափերը հիմնականում տատանվում են 10-ից 40 տոկոսի միջև։ Այս տվյալները հրապարակվել են Սպիտակ տան կցագրում։

Տուրքերից մի քանիսի օրինակներ՝

  • Անգոլա՝ 32%-ից՝ 15%

  • Բանգլադեշ՝ 37%-ից՝ 20%

  • Բոսնիա և Հերցեգովինա՝ 35%-ից՝ 30%

  • Կամբոջա՝ 49%-ից՝ 19%

  • ԵՄ՝ 20%-ից՝ 15% (մեծամասամբ ապրանքների համար)

  • Հնդկաստան՝ 26%-ից՝ 25%

  • Ինդոնեզիա՝ 32%-ից՝ 19%

  • Իսրայել՝ 17%-ից՝ 15%

  • Ճապոնիա՝ 24%-ից՝ 15%

  • Մոլդովա՝ 31%-ից՝ 25%

  • Ֆիլիպիններ՝ 17%-ից՝ 19%

  • Վիետնամ՝ 46%-ից՝ 20%

  • Շվեյցարիա՝ 31%-ից՝ 39% (բարձրացում):

Թրամփն ապրիլին հայտարարել էր 185 երկրի մատակարարումների վրա մաքսատուրքերի բարձրացման մասին։ Հիմնական նվազագույն մաքսատուրքը՝ 10%, նախատեսվում էր գործարկել ապրիլի 5-ից, իսկ առանձին երկրների համար սահմանված անհատական դրույքաչափերը՝ ապրիլի 9-ից։ Սակայն Թրամփը 90 օրով հետաձգել էր դրանց կիրառումը՝ այդ ընթացքում առևտրային բանակցություններ վարելու նպատակով։ 

Leave a Comment