Հալաբյան-Արզումանյան խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է 2 մարդ․ ԶԼՄ

Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է 2 մարդ, հայտնում է Shashyan.com-ը։ 

Կայքի տվյալներով՝ դեպքի մասին ահազանգն ստացվել է նոյեմբերի 1-ին՝ ժամը 9:30-ի սահմաններում։ Իրավապահները պարզել են, որ բախվել են Ford և Opel մակնիշի ավտոմեքենաներ։

Ըստ կայքի՝ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Leave a Comment