Պեսկովն անդրադարձել է Մակրոնի ստացած «ապտակի» միջադեպին. կինը հենց այնպես չի ապտակում – HayqNews
Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ինքնաթիռում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ նրա կնոջ՝ Բրիժիթի միջադեպը, նշել է, որ կինը հենց այնպես չի ապտակում ամուսնուն, փոխանցել է ՏԱՍՍ-ը։ «Գիտեք, ես այնուամենայնիվ համոզված եմ, որ ճիշտ չի լինի, որ մենք մեկնաբանենք Մակրոնների ընտանեկան գործերը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինի՝ միջադեպը մեկնաբանելու խնդրանքին։ «Մյուս կողմից, եթե կինը ապտակում է ամուսնուն, նա երբեք դա հենց այնպես չի անում։ Բայց դա մեր գործը չէ»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ ամերիկյան Associated Press գործակալությունը տեսանյութ էր տարածել Ֆրանսիայի նախագահի՝ Վիետնամ ժամանելու մասին։ Կադրերում Մակրոնը դեռ ինքնաթիռի ներսում է, եւ այդ պահին հայտնվում է կնոջ ձեռքը, թեեւ նա ինքը չի երեւում։ Նա արագ ձեռքը բարձրացրել է ամուսնու երեսին՝ կարծես ապտակելով նրան։ BFM TV-ն ավելացրել է, որ պետության … Read more