Հայկ Բաբայանը՝ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար — MediaNews

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար: Այս մասին հայտնել է ՆԳ նախարարությունը: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը. կան վիրավորներ – 5tv

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա – Վրացական փողոց խաչմերուկում բախվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մարկո Վերատտին կարող է վերադառնալ Իտալիա

«Ալ-Դուհայիլի» կիսապաշտպան Մարկո Վերատտին կարող է վերադառնալ Իտալիա հաջորդ տարի։ 32-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ իր հայրենիքում, և նրա ծառայությունները վերջերս միջնորդների միջոցով առաջարկվել են «Յուվենտուսին», ըստ լրագրող Միրկո դի Նատալեի։ «Ծեր սինյորայի» ղեկավարությունը պատրաստ է քննարկել Վերատտիի տրանսֆերը, բայց շատ բան կախված կլինի ՊՍԺ-ի նախկին աստղի ֆինանսական պահանջներից։ Ավելին, Թուրինը նախ ցանկանում է համոզվել, … Read more

«Մե՛նք ենք մեր սարերը»․ հուշարձանի պատմությունը

1967 թվականի նոյեմբերի 1-ին տեղադրվել է Արցախի խորհրդանիշներից մեկը՝ «Մե՛նք ենք մեր սարերը» կամ «Պապիկ-տատիկի» արձանը, որը գտնվում է մայրաքաղաք Ստեփանակերտում։       Քանդակը «Մե՛նք ենք մեր լեռները» անունով է կնքել գրող, պատմաբան, դրամատուրգ Բագրատ Ուլուբաբյանը։  Ստեփանակերտի մուտքի մոտ որպես հուշարձան ունենալու գաղափարը կյանքի է կոչվել այդ տարիներին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի գործկոմի նախագահ Մուշեղ Օհանջանյանի մասնակցությամբ։ … Read more

Նյու Յորքի օդանավակայանի թռիչքուղու վրա երկու ինքնաթիռ է բախվել․ NYP

Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանի թռիչքուղում ուրբաթ օրը երկու ինքնաթիռ են բախվել, քանի որ օդանավակայանը լուրջ ուշացումներ է ունեցել եղանակային պայմանների և անձնակազմի պակասի պատճառով՝ կառավարության շաթդաունի պատճառով, հաղորդում է The New York Post-ը։ United Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը վերադառնում էր Ֆլորիդա նահանգի Օռլանդոյից, դեպի մուտքի դարպասը շրջադարձ կատարելիս, թռիչքուղու վրա հարվածել է United-ի մեկ … Read more

«Հետամուտ ենք լինելու, որպեսզի մեղավորները կրեն իրենց պատիժը»․ Ավետիք Չալաբյան

«ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը գրում է․ «Երեկ մենք Նեռի բեմադրած հակաքրիստոնեական ներկայացման, և դրան ուղեկցած իրական հավատացյալների նկատմամբ բացահայտ բռնության հետքերով հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցինք ՀՀ դատախազություն: Մենք այս Գլխավոր դատախազի հետ որևէ հույսեր չենք կապում, նա շարունակաբար պարտակել է վարչախմբի կողմից իրականացվող բոլոր ապօրինությունները, և դարձել է նրա ձեռքում այլախոհների հետապնդման անխափան գործիք: Սակայն … Read more

Հալաբյան-Արզումանյան խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է 2 մարդ․ ԶԼՄ

Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է 2 մարդ, հայտնում է Shashyan.com-ը։  Կայքի տվյալներով՝ դեպքի մասին ահազանգն ստացվել է նոյեմբերի 1-ին՝ ժամը 9:30-ի սահմաններում։ Իրավապահները պարզել են, որ բախվել են Ford և Opel մակնիշի ավտոմեքենաներ։ Ըստ կայքի՝ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորների … Read more

Բազում գեներալներ ու գնդապետներ ունենք, որոնք բոլորը միասին մի եֆրեյտոր չարժեն

01.11.2025 | 14:26 Հայոց մեծ եղեռնից հետո, 1.5 մլն անմեղ մարդկանց կոտորածից հետո, երբ պետականություն չունեինք, հայությունը շատ ավելի մեծ ներուժ, երիցս մեծ պոտենցիալ ուներ, քան հիմա, Մեծ եղեռնից մեկ դար հետո, երբ պետություն ունենք։ Այն տարիներին Անդրանիկ Զորավար և Գարեգին Նժդեհ ունեինք, Շահան Նաթալի, Թեհլերյաններ ու բազմաթիվ այլ քաջ հայորդիներ ունեինք, իրենց գրչի ուժով ու հանրային … Read more

Վարդևանյան․ Կարապետյանն արդեն 130 օր կալանքի տակ է, բայց 53 քննիչ չի կարողանում ավարտել նախաքննությունը

1 նոյեմբերի 2025 – 14:26 AMT PanARMENIAN.Net – Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է գործարար և բարերար Սամվել Կարապետյանի գործին՝ ընդգծելով, որ վերջինս ավելի քան 130 օր կալանքի տակ է, մինչդեռ գործին ներգրավված է 53 քննիչ, որոնք չեն կարողանում ավարտել նախաքննությունը։ «Հայաստանում կալանքների համատարած կիրառումն այլևս հայտնի է բոլորին: Անձնական ազատության իրավունքը սահմանադրական … Read more

ԱՄՆ ականակիր նավերն ու հածանավերը զորավարժություններ են անցկացնում Կարիբյան ծովում՝ Վենեսուելայի ափերի մոտ

USS Gettysburg հածանավը ժամանել է Կարիբյան ծով՝ ուժեղացնելով այնտեղ գտնվող ամերիկյան զինված ուժերի մեծ զորակազմը․ գրում է The War Zone-ը։ Կարիբյան ծովում՝ Վենեսուելայի ափերի մոտ, արդեն գործում է մեկ հածանավից, երեք ականակիրից, առափնյա պահպանության մարտական ​​նավից և միջուկային հարձակողական սուզանավից բաղկացած զորակազմ։ Նավերից յուրաքանչյուրը և սուզանավը կրում են «Tomahawk» թևավոր հրթիռներ։ Բացի այդ, շրջանում է … Read more