Ես հրավիրել եմ Ջո Բայդենին գոլֆ խաղալու, սակայն նա հրաժարվել է․ Թրամփ

Ես հրավիրել եմ Ջո Բայդենին գոլֆ խաղալու, սակա...

Ես հրավիրել եմ Ջո Բայդենին գոլֆ խաղալու, սակայն նա հրաժարվել է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես կցանկանայի։ Ես նրան հրավիրել եմ, բայց նա չի ուզում ներկայանալ», – ասել է Թրամփը զինվորականների հետ տեսակոնֆերանսի ժամանակ։

Նա հավելել է, որ իրեն լավ գոլֆ խաղացող է համարում։

2024 թվականի մարտին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենը Թրամփին գոլֆի խաղալու է հրավիրել՝ խոստանալով իր քաղաքական մրցակցին եռակի ֆորա տալ, եթե նա կրի գոլֆի պայուսակը։ 2024 թվականի հունիսին՝ ԱՄՆ նախագահական բանավեճերի ժամանակ, Թրամփը և Բայդենը վիճաբանել են իրենց նվաճումների շուրջ։

Թրամփը հայտնի է գոլֆի հանդեպ իր սիրով։ Մարտին HuffPost-ը հաղորդել էր, որ նրա Ֆլորիդայի գոլֆի դաշտերում անցկացրած հանգիստն ամերիկացի հարկատուներին արդեն արժեցել է ավելի քան 18 միլիոն դոլար՝ հունվարի 20-ին Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր։ Բարձր ծախսերը պայմանավորված են դաշտերի մեծ չափսերով, որոնք պահանջում են ԱՄՆ ափամերձ պահպանության նավերի և իրավապահ մարմինների զգալի թվաքանակի ներգրավում՝ դրանք ապահովելու համար։ Ինչպես նշել է թերթը, նրա առաջին ժամկետի ընթացքում ամերիկացի առաջնորդի գոլֆի խաղերի անվտանգության ապահովման ծախսերը Միացյալ Նահանգներին արժեցել են 151.5 միլիոն դոլար։

Leave a Comment