Ծառատունկ՝ Երևանի հ. 86 մանկապարտեզի բակում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Լյովա Կատվալյանի անվան հ. 86 մանկապարտեզի բակում կատարվեց ծառատունկ։ Տնկվել է շուրջ 300 ծառ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում:

Օրացույց․ 31-ը մարտի․ «Առաջին ուղեւորը ես եմ լինելու»

Հասարակություն Օրացույց․ 31-ը մարտի․ «Առաջին ուղեւորը ես եմ լինելու» (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին 1998-ի մարտի 31-ին ԵԱՀԿ դիտորդները հայտարարում են, որ նախորդ օրը կայացած նախագահի ընտրությունների երկրորդ փուլը գովեստի արժանի է։ Սակայն դեռ շատ հեռու է եվրոպական չափանիշներից՝ խաբել են ընտրողներին, կեղծվել են ընտրողների ստորագրությունները, բազմաթիվ էին անօրինական քվեաթերթիկները։ «Չնայած դրան, ընտրություններն օրինական են»,-հռչակեցին դիտորդները Կարեն … Read more

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140-րդ կմ-ին բախվել են «VAZ» և «KIA» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 3 տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին, մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, ավտոմեքենաները տեղափոխել ավտոքարշակի վրա և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են ջանքերը երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են ջանքերը երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ամերիկյան կողմի հետ շարունակում ենք աշխատանք տանել՝ առաջին հերթին երկկողմ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ։ Դրանք ահռելի վնաս են կրել ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։    

Նոր էներգիա և տղամարդու կոստյումներ. ի՞նչ է պատահել Մելանյա Թրամփին

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը փոխել է իր կերպարը և վարքագիծը ամուսնու նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում։ Դոնալդ Թրամփի կինը, ով 2016-2020 թթ.-ին անընդհատ քննադատության էր ենթարկվել, այժմ ավելի քիչ է հայտնվում հանրությանը, ավելի քիչ ժամանակ է անցկացնում Սպիտակ տանը և հագնվում է ավելի պաշտոնական, նույնիսկ «կոշտ»։ Gazeta.Ru -ն ներկայացրել է, թե ինչպես է փոխվել Մելանյա … Read more

Շախմատի կանանց ԵԱ․ Հայաստանի հավաքականի 5 ներկայացուցիչ մեկնարկեցին հաղթանակով

Այսօր՝ մարտի 31-ին, Հունաստանի Հռոդոս կղզում մեկնարկեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը։ Հայաստանի 9 ներկայացուցիչներից 5-ը մեկնարկեցին հաղթանակով․ նրանց թվում էին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը և Սուսաննա Գաբոյանը։ Աննա Խաչատրյանը և Անի Նահապետյանը առաջին խաղափուլում գրանցեցին ոչ-ոքի՝ վաստակելով կեսական միավոր։ Գաբրիելա Հարությունյանը և Սոնա Կրկյաշարյանը պարտություն կրեցին։ Հիշեցնենք, որ առաջնությունը կանցկացվի … Read more

Լերոյ Սանեն և «Բավարիան» ընդհանուր հայտարարի են եկել

«Բավարիան» և եզրային հարձակվող Լերոյ Սանեն շարունակում են նոր պայմանագրի շուրջ բանակցությունները։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է երեք ամսից։ Ակումբի ղեկավարության մեջ դեռ կան մարդիկ, ովքեր կասկածում են ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգելու նպատակահարմարության մեջ, թեև «Բավարիան» գնահատում է նրա վերաբերմունքը և վերջին ելույթները։ Ինչպես հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, բանակցությունները շարունակվում են, և Սանեն … Read more

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ռուս մահմեդականներին Բայրամի տոնի կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ռուս մահմեդականներին։ «Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները՝ Բայրամ տոնի կապակցությամբ։ Այս կարևոր տոնը խորհրդանշում է հոգևոր աճի, բարության և կարեկցանքի ձգտումը», – ասվում է Ռուսաստանի մահմեդականների կենտրոնական հոգևոր վարչության կայքում տեղադրված շնորհավորական նամակում։ Պուտինը շեշտել է նաև մուսուլմանական կազմակերպությունների մեծ ներդրման մասին Ռուսաստանի հասարակական և հոգևոր … Read more

Միքայել Սրբազանը պատրաստ է Վարդան Ղուկասյանին ու Մարտուն Գրիգորյանին հաշտեցնելու ու միավորելու

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատրաստ է բանակցային սեղանի շուրջ նստեցնել Գյումրու ՏԻՄ ընտրություններում Կոմունիստական կուսակցության ցուցակը գլխավորող Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և «Մեր քաղաքը» դաշինքը գլխավորող ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին, որպեսզի նրանք միավորվեն՝ այսպիսով ընդդիմության ձեռքը վերցնելով Գյումրու քաղաքային իշխանությունը։ «Ես պատրաստ եմ դա անելու, մեծ-մեծ չեմ խոսի, որ ասեմ՝ կկարողանամ, բայց … Read more

Իրանի դեմ սպառնալիքների կիրառման ցանկացած սցենար դատապարտված է ձախողման. Խայալ Մուազին

Իրանցի լրագրող Խայալ Մուազինը Alpha News-ին մեկնաբանել է լուրն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին «աննախադեպ ռմբակոծություններով»։ «Մեր հոգևոր առաջնորդը մի քանի անգամ հայտարարել է, որ Ամերիկայի հետ բանակցություններն արժանի չեն հարգանքի, այդ բանակցությունները ոչ մի արդյունքի չեն բերի։ Վաշինգտոնը շարունակում է հետևել հոգեբանական շանտաժի և ռազմավարական էսկալացիայի գծին։ Դոնալդ Թրամփի … Read more