Հոսանքազրկումներ` դեկտեմբերի 1-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր Վարչական շրջան՝ 11:00-17:00 Գյուլբենկյան փողոց 42-46 շենքեր, Մանուշյան փողոց 11 շենք 2-34 առանձնատներ, Էմինի փողոց 13-46 առանձնատներ,  Արարատի մարզի՝ 11:00-13:00 Արտաշատ քաղաք՝ Ա. Խաչատրյան, Մյասնիկյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Շահումյան գյուղ մասնակի … Read more

Բժիշկը բացահայտել է օրական չորս բաժակ սուրճ խմելու վտանգավոր հետևանքները

Սուրճի՝ չափից շատ օգտագործումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ որոշ մարդկանց համար, զգուշացրել է սրտաբան Աիդա Մագամադովան։ Նա «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում քննարկել է օրական երեքից չորս բաժակ սուրճ խմելու վտանգները։ Մագամադովայի խոսքով՝ սուրճի չափից շատ օգտագործումը կարող է մեծացնել առիթմիայի ռիսկը, առաջացնել սրտի արագ բաբախյուն և արյան ճնշման աննշան բարձրացում: Ավելին, այս ըմպելիքի մեծ … Read more

Տղամարդը ապօրինի մուտք է գործել Ախթալա համայնքի թիվ 1 մանկապարտեզի մասնաշենք և 2 անգամ գողացել է տարբեր իրեր, 2 անգամ ոչինչ չի գողացել

Հոկտեմբերի 28-ին Լոռու մարզի դատախազությունը հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքացի Փ․ Ղ․-ի։ Գործը նույն օրը մակագրվել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Պողոսյանին։ Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Փ․ Ղ․-ն  2025 թվականի հունիսից օգոստոս ամիսներին, տարբեր ժամանակահատվածներում, ապօրինի մուտք է գործել Ախթալա համայնքի թիվ 1 մանկապարտեզի մասնաշենք և 2 անգամ գողացել է տարբեր … Read more

Ուկրաինան և Նորվեգիան զբաղվելու են անօդաչուների համատեղ արտադրությամբ

Ուկրաինան և Նորվեգիան համատեղ անօդաչու թռչող սարքեր են արտադրելու։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրել են երկու երկրների պաշտպանության նախարարները, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը Telegram-ում, հայտնում է «РБК-Украина»-ն։ «Սա կարևոր քայլ է, որը թույլ կտա մասշտաբավորել մեր հնարավորությունները և ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանությունը», – նշել է Շմիգալը։ Ըստ նրա, հաջորդ փուլը 2026 թվականին փորձնական արտադրական գծի … Read more

«Մենք մեր ձևով եկեղեցին պաշտպանելու ենք միշտ». Նարեկ Կարապետյանը:

«Մենք մերձևով եկեղեցին պաշտպանելու ենք միշտ», – հայտարարեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, ով մասնակցում էր Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագին: Լրագրողների հետ զրույցում Նարեկ Կարապետյանն ասել է. «Հայ ժողովուրդը չպաշտպանեց վարչապետի ակցիաները եկեղեցու դեմ, և հայ ժողովուրդը կանգնեց կաթողիկոսի կողքին: Քանի որ եկեղեցու պրոցեսները չկարողանան իրենց ուզած հանգուցալուծման բերել, դրա համար գնացին ներքին … Read more

«Տարեց տարի Երևանում ապրելը կյանքի համար ավելի վտանգավոր է դառնում». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Տարեց տարի Երևանում ապրելը կյանքի համար ավելի վտանգավոր է դառնում։ Մեծերը պետք է գիտակցեն, որ ամենաանպաշտպաններն են թիրախում՝ երեխաները։ Այսօրվա երթը մեկ կարևոր նպատակ ուներ՝ ուշադրություն հրավիրել օդի որակին։ Շնորհակալություն կազմակերպիչներին, մասնակիցներին և լրագրողներին՝ խնդիրը հանրությանն ու իշխանությանը ներկայացնելու համար։ Երևանի նկարն ավելի քան խոսուն է»։ … Read more

Աղեղնավորներին հաջող օր է սպասվում․ դեկտեմբերի 1-ի աստղագուշակը — MediaNews

Խոյ: Ձեզ բարդ օր է սպասվում, քանի որ ստիպված եք լինելու հաղթահարել ներքին կոնֆլիկտները և կարգի բերել սեփական մտքերն ու ցանկությունները: Ընդհանուր առմամբ օրը հարմար է ժամանակին կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար: Գործնական բանակցություններում լուրջ առաջընթաց կնկատվի: Ցուլ: Կարևոր իրադարձություններ տեղի չեն ունենում, սակայն նաև ստիպված չեք լինում ցնցումային իրավիճակներում հայտնվել: Առաջին հայացքից անհետաքրքիր … Read more

Իջևանում հայր և որդի վիճաբանել են պարեկների հետ, հարվածել, քաշքշել և հնչեցրել հայհոյանքներ

Իջևանում հայր և որդի վիճաբանել են պարեկների հետ, հարվածել, քաշքշել և հնչեցրել հայհոյանքներ, հաղորդում է Shamshyan.com-ը: Նոյեմբերի 29-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, ոստիկանության պարեկային ծառայողները Իջևան համայնքի Արցախյան փողոցում տրանսպորտային միջոցի լուսային անսարքության համար կագնեցրել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա և վարորդից պահանջել են վարորդական իրավունքի վկայական։ Վարորդի հայրը, գտնվելով ակնհայտ ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է պարեկների հետ … Read more

Սա խոսքի ազատության դեմ ուղղված մերկ բռնի գործողություն է, որը տեղի է ունենում եկեղեցու բակում․ փաստաբան

«Սուրբ Սարգիս եկեղեցուց քաղաքացուն բերման ենթարկելը միայն այն պատճառով, որ նա հնչեցրել է Կաթողիկոսի անունը, ոչ թե օրենք է, այլ բացարձակ ապօրինություն։ Այս մասին հայտարարել է փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը։ «Սա խոսքի ազատության դեմ ուղղված մերկ բռնի գործողություն է, որը տեղի է ունենում եկեղեցու բակում՝ սրբության դռան առաջ։ Իշխանությունն արդեն նույնիսկ Աստծո տանը չի հանդուրժում իրեն անհաճո … Read more

Հռոմի պապը Ստամբուլից ողջույն է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին – 5tv

Հայոց Սուրբ Աստվածածին հայրապետական եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Լևոն XIV-ը հանդես է եկել ուղերձով՝ ողջունելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, ինչպես նաև Թուրքիայի ողջ հայ առաքելական համայնքին: Ավելի վաղ հայտնել էինք՝ Ստամբուլում Հռոմի պապ Լևոն XIV-ն այցելել է հայկական եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր տաճար, մասնակցել պատարագին: Նրան ուղեկցում է Տեր Սահակ … Read more