Այսօր Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչառիս վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում թեմակալ առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի հանդիսապետությամբ տեղի ունեցած Սուրբ Պատարագը իշխանական բույլով է աչքի ընկել։ Ներկա են եղել ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, մարզային կառույցների ղեկավարներն ու Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը։
Մեր տեղեկություններով` իշխանական այս բույլի ներկայությունը չի խանգարել, որ հոգևորականները Պատարագի ժամանակ չզեղչեն Վեհափառ Հայրապետի անունը։

Ավելին` թեմի շատ հոգևորականներ, ըստ օդում կախված լուրերի, նախօրեին էլ կարծեք թե առիթ են ունեցել իրենց անհամաձայնությունը հայտնել Առաքել Սրբազանին` Մայր Աթոռի ու Վեհափառի նկատմամբ որդեգրած դիրքորոշման առնչությամբ։