«Մինչ այս պահը չեմ անդամագրվել ՔՊ-ին, քանի որ ընտրվել եմ որպես անկուսակցական, ընտրողն ինձ այդ կարգավիճակում է ընտրել, իսկ հիմա խորհրդարանի ժամկետը լրանում է, որոշել եմ կուսակցական դառնալ»,- ասաց նա։ Բայց Դուք այսպես, թե այնպես ՔՊ-ի հետ էիք, շատերը չեն էլ իմացել` կուսակցական եք, թե ոչ, ինչո՞ւ հիմա որոշեցիք դառնալ։ Բագրատյանը բացատրեց․
«Ես գաղափարական, արժեհամակարգային իմաստով՝ մրցակցություն, հավասարություն, արդարություն եւ այլն, այս արժեքները, կարծում եմ, շատերի մոտ կա, եւ դու գտնում ես այն քաղաքական ուժը, որի հետ այդ արժեքներով կարող ես ճանապարհ գնալ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»-ում։