Վաղը Պուտինը և ԱՄՆ նախագահի դեսպանը Մոսկվայում կհանդիպեն


Միջազգային


ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Վիտկոֆը դեկտեմբերի 2-ին Մոսկվայում հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հաղորդում է, որ Վիտկոֆը Մոսկվա կմեկնի արդեն դեկտեմբերի 1-ին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաների միջև բանակցությունները տեղի են ունեցել Մայամիում նոյեմբերի 30-ին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուկրաինացի պաշտոնյաների հետ բանակցությունները անվանել է արդյունավետ։ Նա նաև նշել է, որ պարոն Վիտկոֆը կմեկնի Մոսկվա, քանի որ Ռուսաստանը պետք է մասնակից լինի Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության կարգավորմանը։


Leave a Comment