ԱՄՆ-ում հայտարարել են՝ Ուկրաինայում հակամարտությունը մտել է «վճռական փուլ»



Համաշխարհային Մամուլ












Ուկրաինայում հակամարտությունը մտնում է «վճռական փուլ»՝ հակամարտության կարգավորման բանակցությունների և ԱՄՆ-ի կողմից Եվրոպայի նկատմամբ քննադատության համատեքստում, որը, մասնավորապես, արտահայտվել է ԱՄՆ նոր Ազգային անվտանգության ռազմավարության մեջ, հաղորդում է Bloomberg-ը։

«Նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված 33 էջանոց Ազգային անվտանգության ռազմավարության մեջ Սպիտակ տունը հայտարարել է, որ Եվրոպան վտանգի տակ է, եթե չփոխի իր մշակույթն ու քաղաքականությունը։ Սա տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում մտնում է պոտենցիալ վճռական փուլ», – հաղորդում է հրատարակությունը։

Bloomberg-ի տվյալներով՝ եվրոպացի առաջնորդները խորապես մտահոգված են ԱՄՆ-ի փորձերով՝ բանակցելու Ռուսաստանի հետ համատեղ բանակցված համաձայնագրի շուրջ, որը կհամարվի Արևմուտքի կապիտուլյացիա։



Leave a Comment