Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կապ են հաստատել Դմիտրիևի այցից հետո. Պեսկով

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կապ են հաստատ...

Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարության ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել Ռուսաստանի նախագահի հատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևի Մայամի այցից հետո։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահ Պուտինի հանձնարարությամբ կապ է հաստատվել Ռուսաստանի և ԱՄՆ վարչակազմերի ներկայացուցիչների միջև: Ուշակովը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնությունը Դմիտրիևի ուղևորությունից հետո Միացյալ Նահանգների հետ հեռախոսազրույցների ժամանակ», – հայտնել է Կրեմլի խոսնակը։

Leave a Comment