2026 թվականի հունվարի 1-ից ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կգործի հետվճար՝ 2%-ի չափով

Iravaban.net-ը Ֆինանսների նախարարությունից տեղեկանում է, որ 2026 թվականի հունվարի 1-ից ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կգործի հետվճար՝ 2%-ի չափով։

Անձը համարվում է շահառու, եթե՝

  • Ունի ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանք,
  • Իր անվամբ բանկում բացվել է հաշիվ և այդ հաշվին կցված է ԱՐՔԱ վճարային քարտ:

«Միջոցառման հիմնական նպատակն է խթանել անկանխիկ եղանակով գործարքների կատարումը, ինչպես նաև զարգացնել ֆինանսական ժամանակակից գործիքների և տեխնոլոգիաների մասին սպառողների գիտելիքները»,֊նշվում է նախարարության հայտարարության մեջ։

Leave a Comment