Ո՞րն է եղել ՀՀ – ՌԴ հարաբերությունների կամերտոնը․ դեսպանը Կոպիրկինն ամանորյա ուղերձ է հղել

https://arm.sputniknews.ru/20251230/vorn-e-eghel-hh–rd-haraberutjunneri-kamertvony-despany-kvopirkinn-amanvorja-ugherdz-e-hghel-97362686.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1e/97361969_900:0:3631:2048_1920x0_80_0_0_fff0c1a867a8aa228c84b795b061eecd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, նոր տարի, ամանոր, ուղերձ, տեսանյութեր, տեսանյութ, видео

հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, նոր տարի, ամանոր, ուղերձ, տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Դիվանագետը շեշտել է, որ Ռուսաստանը կենսականորեն շահագրգռված է Հարավային Կովկասում կայուն ու արդար խաղաղության և անվտանգության հաստատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Անցնող տարում Հայաստանի և Ռուսաստանի միջպետական համագործակցության գործող մեխանիզմները շարունակել են համակարգված և հետևողական աշխատանքը։ Երկկողմ հարաբերությունների կամերտոնը եղել է երկու երկրների ղեկավարների միջև ակտիվ երկխոսությունը։ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ամանորյա ավանդական ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ ամփոփելով տարվա արդյունքներն ու նախանշելով ապագայի ծրագրերը։

Հայաստանը ռուսաստանցիների համար Նոր տարվա ամենապահանջված ուղղությունների թվում է

Ռուս դիվանագետը շեշտել է, որ մեր երկու երկրները, աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում բախվելով լուրջ մարտահրավերների, շարունակել են երկխոսությունը ծագած խնդիրների լուծման ուղիների և ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացման շուրջ բոլոր ուղղություններով՝ քաղաքականությունից և տնտեսությունից մինչև կրթություն ու մշակույթ։

«Տարվա արդյունքներով Ռուսաստանը պահպանել է Հայաստանի առաջատար տնտեսական և ներդրումային գործընկերոջ, հանրապետության էներգետիկ և պարենային անվտանգության երաշխավորի կարգավիճակը։ Դրանում պակաս դեր չի խաղացել նաև համագործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն միավորումների, նախևառաջ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, որի անդամակցությունը Հայաստանին բերում է շոշափելի տնտեսական օգուտներ»,- նշել է Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերությունների հիմնասյուներից մեկը շարունակել են մնալ մշակութային, հումանիտար և համամարդկային շփումները։ Կոպիրկինը հիշեցրել է, որ 2025 թվականին մենք միասին նշել ենք Մեծ հաղթանակի 80-ամյակը՝ ընդգծելով, որ մեր պապերի ու նախնիների սխրանքը շարունակում է սրբազան լինել մեր ժողովուրդների համար։ Շեշտել է՝ այսօր մեր պարտքն է պահպանել և բազմապատկել ընդհանուր պատմական ժառանգությունը և փոխանցել ապագա սերունդներին։

«Ռուսաստանը կենսականորեն շահագրգռված է Հարավային Կովկասում կայուն ու արդար խաղաղության և անվտանգության հաստատմամբ, տարածաշրջանի երկրների դինամիկ զարգացմամբ և բարօրությամբ։ Պատրաստ ենք պահանջված ներդրում ունենալ Անդրկովկասում կայունության ամրապնդման, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների և առևտրատնտեսական կապերի վերականգնման գործում»,- շեշտել է ռուս դիվանագետը։

ՀՀ և ՌԴ ժողովուրդների կապերը պահանջված են առավել, քան երբևէ. ՌԴ դեսպանի ուղերձը

Դեսպան Կոպիրկինը վստահություն է հայտնել, որ գալիք տարում կունենանք բոլոր հնարավորությունները ռուս-հայկական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացման համար՝ ի բարօրություն մեր երկրների ժողովուրդների։

Leave a Comment