Էլեկտրաէներգիայի գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ


Սույն թվականի դեկտեմբերի 30-ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցողների սակագները։

Այս մասին հայտնում են ՀԾԿՀ-ից: 

Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

156 դիտում

Leave a Comment