«Ես չէի ստացել ոչ մի ուղերձ ՀՀ իշխանությունների կողմից, չնայած իմ ընկերները, ծանոթները, այ առավոտյան Կոնստանտին Զատուլինը զանգեց, մյուսները, Մարգարիտա Սիմոնյանը՝ բոլորը ստացել էին»,- ուղիղ եթերում հայտնեց ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ինքը նախապես ստացել էր գրություն առ այն, որ իր մուտքը ՀՀ արգելված է։
Միհրանյանը նաև նշեց․ «Սա մկնիկի նման վախեցած է, մտած է անկյունը, դրա համար հարյուրավոր թիկնապահներով է թափառում երկրում, և ամեն նորմալ մարդ տեսնելուց մտածում՝ որտե՞ղ կորցնի»։
«Սա աբսալյուտ բռնապետություն է, միապետություն, մի խելագար, հիվանդ մարդու դիկտատուրա»,- բնորոշեց նա։
Ըստ նրա, միակ հաճելի բանը, եթե կարելի է հաճելի բան գտնել այսօրվա Հայաստանում, սահմանապահ ծառայության քաղաքակիրթ լեյտենանտներն էին, որոնք ասացին․ «Մենք մեղավոր չենք, մենք մեր աշխատանքն ենք անում»։
Նա հավելեց․ «Գուցե իշխանություններն անհարմար էին զգում ասել, որ Երևանում ծնված մարդուն, որը ունի միջազգային ճանաչում, հեղինակություն, մենք չենք թողնում, որովհետև գտնում ենք, որ նա կարող է քննադատական ինչ-որ խոսքեր ասել»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին «Զվարթնոց» օդանավակայանում Երևան ժամանած Անդրանիկ Միհրանյանին հայտնել էին, որ իր մուտքը ՀՀ արգելված է, և նա հետ է վերադարձել Մոսկվա։
դիտվել է 147 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Դեկտեմբերի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Դեկտեմբերի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Դեկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Դեկտեմբերի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը