Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Ջերմուկի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբատար ավտոմեքենան Ջերմուկ քաղաքի Կեչուտ թաղամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած Ջերմուկի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարությյան փրկարար ծառայության Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղեկանալով՝ Ջերմուկի քաղաքապետ Արսենյանի հանձնարարականով՝ ժամանել են քաղաքապետարանի Կոմունալ և աղբահանության բաժնի աշխատակիցները և ձեռնարկում են գործողություններ՝ ավտոմեքնան վերամբարձ կռունկի միջոցով դարձի բերելու և անվտանգ վայր տեղափոխելու համար:
դիտվել է 27 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Դեկտեմբերի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Դեկտեմբերի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Դեկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Դեկտեմբերի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը