«Հրապարակեք փաստաթղթերը». Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը` Մեղրիի տարբերակի մասին

«Հրապարակեք փաստաթղթերը». Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը` Մեղրիի տարբերակի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը մեկնաբանել է «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժը։ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը «Սպուտնիկ Արմենիա»-ին տված հարցազրույցում ասել է, որ ռեպորտաժում որևէ սենսացիա չկա, դա միջին մակարդակի քարոզչական նյութ է։ Միկոյանը միաժամանակ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ որպես «Մեղրին տալու» տարբերակի ապացույց բերվում են միայն ադրբեջանցի, թուրք և ամերիկացի դիվանագետների նամակագրության հատվածներ, որոնք լի են սուբյեկտիվ կռահումներով և ընկալումներով։
Փոխարենը նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը ուշադրություն է հրավիրել մեկ այլ փաստաթղթի վրա, որը կողմերին առաջարկվել էր 2001 թվականին Քի Վեսթում։ Եթե 1999 թվականին Հեյդար Ալիևն առաջարկում էր Մեղրին փոխանակել Ղարաբաղի հետ, ապա արդեն 2001 թվականին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պաշտոնական փաստաթղթում առաջարկվում էր Արցախի միավորում Հայաստանին։
Նա ընդգծել է՝ այդ թղթում Մեղրին Ադրբեջանին փոխանցելու մասին տառ անգամ չկար, Ադրբեջանին ընդամենը ճանապարհ էր տրվում դեպի Նախիջևան։ Ըստ Միկոյանի՝ այդ ահռելի տրասֆորմացիան տեղի է ունեցել ամենօրյա դիվանագիտական ջանքերի շնորհիվ, առանց շոուների և պոպուլիստական զեղումների։ «Շնորհակալ կլինենք ԱՄՆ Պետդեպի սեփականությունը հանդիսացող և այնտեղից ֆինանսավորվող լրատվամիջոցին, եթե իրենց վերադաս հիմնարկից պահանջեն և հրապարակեն Քի Վեսթի փաստաթուղթը, որն իսկապես բանակցության սեղանին դրված փաստաթուղթ էր, և որը, այո՛, Հայաստանի իշխանությունները թե՛ քննարկել են, թե՛ պատրաստ են եղել ստորագրել»,- հայտնել է Միկոյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Source link

Leave a Comment