Տիգրան Աբրահամյան. Եթե պրոցեսն այս հունով ընթանա, ապա Տավուշի «սահմանազատման» ավարտին ոչ միայն անգամներով խոցելի Տավուշ ենք ունենալու, այլ ծանրացող մարտահրավերներով և խախուտ հեռանկարով Հայաստան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Տավուշի մարզ էի գնացել: Սահմանամերձ տարբեր բնակավայրերում և խնդրահարույց հատվածներում որոշակի դաշտային ուսումնասիրություններ եմ իրականացրել:

Յուրաքանչյուր գյուղում, ընդհանուր առմամբ, որոշակի պատկերացում ունեն «սահմանազատման» այն պրոցեսի մասին, որը կոնկրետ իրենց կամ հարևան գյուղերին է վերաբերվում, սակայն իմ գնահատմամբ, մարզային կտրվածքով, հավաքական սպառնալիքի մասին ամբողջական պատկերացում ոչ բոլորի մոտ կա:

Իհարկե, ոչ միայն այսօր, այլ նախորդ այցերիս ժամանակ հանդիպել եմ մեծ թվով անձանց, ովքեր յուրաքանչյուր մասնագետից լավ տիրապետում են իրավիճակին` և´ վտանգների, և´ վնասների, և´ ծանր հետևանքների իմաստով:

Մեր գլխավոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը ունի առաջնահերթություններ և ողջ գործընթացը փորձում է սեփական հայեցողության ու սկզբունքների շուրջ կառուցել, իսկ դիրքային անհավասարության պայմաններում էլ` դեմարկացիային վերաբերող բանակցային էլեմենտներն, իր օգտին է օգտագործել ու շարունակում է նույն ոգով:

Եթե պրոցեսն այս հունով ընթանա, ապա Տավուշի «սահմանազատման» ավարտին ոչ միայն անգամներով խոցելի Տավուշ ենք ունենալու, այլ ծանրացող մարտահրավերներով և խախուտ հեռանկարով Հայաստան:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:



Source link

Leave a Comment