Մուրճով շատերի գլխին տրվել է. վարչապետը հիշեցրել է հոկտեմբերի 27-ը, քաղաքական սպանությունները


Օրվա գլխավոր իրադարձությունը վարչապետի ծավալուն ասուլիսն էր, որը տևեց 4 ու կես ժամ: Երկրի ղեկավարն անդրադարձել է արտաքին և ներքին քաղաքական ամենակտուալ թեմաներին՝ սահմանզատում, խաղաղության պայմանագիր, Հայաստանի եվրաինտեգրման հեռանակար, Ռուսաստանի հետ հարաբերություններ, հեղափոխական խոստումներ և իրողություններ: Անդրադառնալով Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու շուրջ ժամանակին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի միջև բանակցության մասին սկանդալային տեսանյութին առնչվող հարցին՝ վարչապետն ընդգծել է՝ դա էր հենց նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու առիթը:


«Եթե նախկին նախագահները պնդում են, որ չեն ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, բա ինչու էին առաջարկում Հայաստանի ինքնիշխան տարածք Մեղրին հանձնել, Ղարաբաղը վերցնելու համար»,- ասել է վարչապետը:


Սահմանազատման մասին: Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, 2024-ի սահմանազատման պրոցեսն առարկայացավ, Ադրբեջանի հետ առաջին երկկողմ միջպետական թուղթն ունենք, ինչը անկյունաքարային նշանակություն ունի:


Ասուլիսի գլխավոր շեշտադրումները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում:

Source link

Leave a Comment