Ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքում ավիավթարի հետևանքով զոհված աղջիկը թռել էր ԱՄՆ՝ կենսական բուժման նպատակով, և վերադառնում էր Մեքսիկա, հայտնում է Jet Rescue Air Ambulance ինքնաթիռի սեփականատեր ընկերության ներկայացուցիչ Շայ Գոլդը։
Ընկերությունն ավելի վաղ հաստատել էր, որ օդանավը բժշկական է և հայտնել էր անձնակազմի չորս անդամի, մեկ երեխայի և ուղեկցող անձի մասին։
Ինչպես Գոլդը պատմել է հեռուստաալիքին, աղջիկը մեքսիկական Տիխուանա քաղաքից էր։ Նա բուժում էր ստանում նահանգներում՝ բարեգործական ծրագրի շրջանակներում: