ԱՄՆ-ի աջակցությամբ Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածը պատմության մեջ ամենամեծ սխալը կլինի: Այս մասին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։
«Կարծում եմ, որ պատմության մեջ ամենամեծ սխալը կլինի, եթե ԱՄՆ-ն որոշի դա անել»,- ասել է նախարարը՝ պատասխանելով իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելի հնարավոր հարվածի մասին հարցին։
Նրա խոսքով՝ նման օբյեկտները պաշտպանված են ՀՕՊ հզոր համակարգերով։
«Կարող եմ ասել, որ այդ օբյեկտների վրա հարձակումը գրեթե անհնար է։ Ե՛վ ամերիկացիները, և՛ իսրայելցիները լավ գիտեն, թե ինչ թիրախներ ենք մենք խոցելու ի պատասխան: Ես կարծում եմ, որ սրանից հետո մենք տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք մտնելու, ոչ ոք դա չի ուզում՝ ո՛չ տարածաշրջանում, ո՛չ դրանից դուրս։ Ես քիչ հավանական եմ համարում, որ ԱՄՆ-ը նման որոշում կայացնի ու գնա դրան»,- ընդգծել է Արաղչին։