
Վաղ առավոտից «Մայր Հայաստան» դաշինքը, ԴՕԿ կուսակցության անդամները, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը և ԱԺ «Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ բողոքի ակցիաներ են իրականացնում Երևանի տարբեր հատվածներում՝ բոյկոտելով ուղեվարձի թանկացումը։ Նրանք կոչ են անում լինել միասնական՝ ստիպելով քաղաքային իշխանություններին վերանայել թանկացման որոշումը։
Հիշեցնենք՝ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։