«Դեմ եմ հայտարարագրմանը». Նաիրի Սարգսյանը կհանդիպի քաղաքացիների հետ, կիրազեկի, թե ինչ է մեզ սպասվում

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ԴԵՄ ԵՆՔ ՀԱՅՏԱՐԱԳՐՄԱՆԸ 

Մենք դեմ ենք պարտադիր հայտարարագրմանը, որովհետև այդպես՝
Կառավարությունը մտնում է քաղաքացու գրպանը,

 Ստեղծում է անտեղի հարկերի հիմք, որը հարկման ենթակա չէ,
Դառնում է մարդկանց կառավարելու և վախեցնելու գործիք։
Տեղեկություն են ստանում բանկային գաղտնիքի վերաբերյալ, ինչն անթույլատրելի է։

Ի՞նչ է մեզ սպասվում իրականում։

Եկեք այս հարցի պատասխանն ստանանք միասին։
 Քննարկելու ենք․

Հայտարարագրման վտանգավոր հետևանքները,

 Ինչպես են իշխանությունները կեղծում և մանիպուլացնում իրականությունը,

 Արդեն գրանցած հաջողությունները և հետագա քայլերը։

Շարունակում ենք պայքարը, շարունակում ենք մինչև չեղարկում։

 Փետրվարի 5, 19:00

Անի Պլազա, Անի սրահ

 «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը կհանդիպի քաղաքացիներին և լրատվականների ներկայացուցիչներին՝ իրազեկելու սպասվող փոփոխությունների մասին։ Խնդրում ենք նախապես գրանցել մասնակցությունը։

Մասնակցիր, տեղեկացիր, դիրքորոշում ձևավորիր։



Source link

Leave a Comment