ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը պնդում է, որ ամերիկացի առաջնորդի թիմը «հուսալի ծրագիր» ունի Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսելու համար։
«Կարծում եմ՝ մենք լավ, ամուր ծրագիր ունենք՝ առաջ շարժվելու և սկսելու խոսել ու աշխատել դրա վրա», – ասել է նա Fox News-ի եթերում։
Քելլոգի խոսքով՝ Թրամփը գիտակցում է, որ ուկրաինական հակամարտությունը միջազգային հարաբերությունների ոլորտում առանցքային խնդիրներից մեկն է։