Քրսիտինե Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Դիցուք՝ Մարությանը էլ քաղաքապետ չի, դրանով պայմանավորված նախկին ասածներին 180 աստիճան հակառակ բաներ է ասում՝ մտածելով, թե պոպուլիզմի ալիք պիտի հեծնի, հետո դառնա քաղաքապետ ու էլի պնդի, որ թանկացումն օբյեկտիվ է։
Իսկ խորհրդարանական ընդդիմությունն ու՞մ է ապուշի տեղ դնում։ Լավ ասենք նախկին Գազելների գծատերերի քաղաքական թիմակիցները որ գնում ու մարդամեջ են մտնում՝ ասում, որ MAN-ով ուղևորափոխադրման ինքնարժեքը 65 դրամ է, բա էդ դեպքում Գազելովի ինքնարժեքն ինչքա՞ն էր։ Տա՞ս, թե՞ քսան դրամ։ Ու էդ պարագայում սոցիալական արդարության այս ջատագովները ինչու՞ էին լուռ նստած, երբ իրենց քաղաքական ղեկավարները սեփական Գազելների գծերում ուղեվարձը դարձրել էին 150 դրամ։