ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ հայտնել է․
«Սիրելի ուսուցիչներ, դպրոցականներ,
Հայաստանի պատմության թանգարանում բացված Անահիտից Մարիամ. Մայր աստվածություն ցուցադրությունը, որտեղ ցուցադրվում են նաև Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը, այսօրվանից հասանելի է նաև բաժանորդային ծրագրի շրջանակներում դպրոցներին տրամադրվող տոմսերով։
Հուսով եմ՝ ցուցադրության ավարտի ժամկետին մնացած շուրջ երկու ամսում բոլորդ կհասցնեք լինել թանգարանում և դիտել ցուցադրությունը»։