Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով գործարքը հնարավոր է, եթե Վաշինգտոնը ցուցաբերի «բավարար զսպվածություն»: Այս մասին The Financial Times-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Հարցն այն է, թե արդյոք [խմբ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի] ներկայիս վարչակազմը կարող է բավարար զսպվածություն ցուցաբերել, որպեսզի Պուտինը տեսնի, որ մենք պատրաստվում ենք դիմանալ, և ծախսերը կշարունակեն աճել», – ասել է Սալիվանը:
Ավելի վաղ, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։ Նա նշել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև «լուրջ քննարկումներ» են ընթանում։