Starlink-ը ՀՀ–ում գործելու իրավունք է ստացել` ընկերության հայտերը բավարարվել են

[ad_1]

Starlink-ը ՀՀ–ում գործելու իրավունք է ստացել` ընկերության հայտերը բավարարվել են

13 դեկտեմբերի 2024 – 18:46 AMT

PanARMENIAN.NetStarlink-ը Հայաստանում գործունեություն ծավալելու իրավունք է ստացել`ընկերության հայտերը բավարարվել են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նա հույս է հայտնել, որ մոտակա ամիսներին կավարտվի նաև թեստավորման փուլը և ծառայությունն ամբողջությամբ կշահագործվի

«Դեկտեմբերի 4-ի և դեկտեմբերի 13-ի ՀԾԿՀ-ում կայացած նիստերի որոշումներով բավարարվել են ՀՀ տարածքում «ՍՏԱՐԼԻՆԿ ԷՅԷՄ» ՍՊ ընկերության հայտերը.

1.Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիայի թույլտվություն տրամադրելու վերաբերյալ:

2.Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կազմակերպման համար երկրորդական հիմունքներով ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույլտվություն տրամադրելու վերաբերյալ:

Այսպիսով լիցենզավորումը և թույլտվությունները տրամադրված են, և այժմ թևակոխում ենք թեստավորման փուլ, որը, լիահույս, եմ մոտակա ամիսներին կավարտվի և ծառայությունն ամբողջությամբ կշահագործվի»,–ասվում է գրառման մեջ։



[ad_2]

Source link

Leave a Comment