«Զզվանքով կարդացի սրա ուղերձը»․ Գագիկ Համբարյան ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Զզվանքով կարդացի սրա ուղերձը»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Զզվանքով կարդացի սրա ուղերձը, որն աչքի էր ընկնում տգիտությամբ և հանրությանը թմրեցնելու նպատակ ուներ…
Նիկոլի ուղերձի հիմնական մեխը՝ իր մատնանշած, իբր, իրական Հայաստանն է…
Սույն ուղերձի հեղինակը մի բան է մոռացել իրեն լսողներին պարզաբանի. 2019թ-ին Նիկոլը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ճղճղաց՝ Արցախը Հայաստան է և վերջ, որին ի պատասխան Բաքում հայտարարեց՝ Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ… Նիկոլի օգնությամբ, ով դիտավորյալ քանդեց բանակցային գործընթացը և լեգիտիմացրեց Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ Ադրբեջանը հասավ իր ուզածին ու մենք Արցախը կորցրեցինք… Բայց Նիկոլը դրանից հետո շատ կտրուկ փոխեց իր հռետորաբանությունը ու սկսեց ինչ-որ խաղաղության օրակարգի մասին զառանցել, որի արդյունքում մենք կորցրեցին Հայաստանի բազմաթիվ տարածքներ…
Մոտ երկու տարի էլ Նիկոլ Անհողն առաջ է տանում ինչ-որ մտացածին «իրական Հայաստան» կոչված հիմարությունը, որին ի պատասխան Բաքուն հայտարարեց, որ Հայաստանը՝ դա Արևմտյան Ադրբեջանն է… Նիկոլը Բաքվից հնչող սույն զառանցանքներին ի պատասխան չի արձագանքում և քայլեր չի ձեռնարկում Ալիևի այդ հակահայկական ծրագիրը կանխելու համար…
Արցախը Հայաստան հռչակած ու թշնամական Ադրբեջանից հնչող հակաարցախյան հռետորաբանությունը «անտեսած» ու Արցախը թշնամուն հանձնած տականքը հիմա էլ հանրությանը թմրեցնում է ինչ-որ «իրական Հայաստան»-ով կրկին, իբր, չտեսնելով ու չլսելով Բաքվից հնչող հակահայաստանյնա սպառնալիքները, որի հեռևանքը լինելու է է արդեն Հայաստանի կործանումը…
Այո՛, սա ճիշտ է ասում և մենք պատմական ընտրության առաջ ենք և, եթե Նիկոլի նման հակահայը մնաց իշխանության, ապա Հայաստան չի լինելու…»։

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան

Source link

Leave a Comment