Քաթարում Ամանորի տոնակատարություններից հետո մետրոյի մուտքի մոտ տասնյակ մարդիկ են տուժել – Պանորամա


Քաթարի մայրաքաղաք Լուսաիլի արվարձանում տասնյակ մարդիկ տուժել են ամանորյա հրավառության ու տոնական համերգի ավարտից հետո մետրոյի կայարանի մուտքի մոտ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։


Քաթարի իշխանությունները Ամանորի գիշերը սկզբում երկարացրել են մետրոյի սպասարկումը մինչև տեղական ժամանակով ժամը 2:00-ը, այն դեպքում երբ տոնական համերգը զանգվածային տոնակատարությունների միակ վայրում ավարտվել է ժամը 1:00-ին: Միջոցառման ավարտից հետո հազարավոր մարդիկ շտապել են մոտակա մետրոյի կայարան, ինչը հանգեցրել է հրապարակում և կայարանի ներսում հսկայական ամբոխի գոյացմանը, որտեղ մարդիկ սկսել են ճզմել միմյանց։


Ոստիկանության ուժերը փորձել են վերահսկել իրավիճակը՝ մահակներով և մտրակներով հոսքը կարգավորելու համար տեղադրված պատնեշներից հեռացնելով մարդկան։


Մետրոյի մուտքի մոտ կորցրած կոշիկների կույտեր են, իսկ սրահի երկու կողմերում տուժածները պառկած կամ նստած են, որոնց օգնություն են ցուցաբերում բժիշկներն ու բուժաշխատողները: Կայարան են ժամանում շտապօգնության լրացուցիչ մեքենաներ։


Վիրավորներ կան նաև մետրոյի զուգարանի ներսում։ Հայտնի է, որ վիրավորվել է նաև մեկ հղի կին։


Չնայած բարձրախոսներով ոստիկանության հայտարարություններին, որ մետրոն աշխատելու է 24 ժամ և չշտապելու կոչերին, ամբոխը շարունակել է գրոհել կայարանը։ Բոլորը փորձել են ներս մտնել, թեև առաջնային հիմնականում թույլատրվել էր միայն երեխաներ ունեցողներին:

 



Source link

Leave a Comment