
96 տարեկանում մահացել է Էստոնիայի նախկին նախագահ Առնոլդ Ռյուտելը, հայտնում է Postimees էստոնական թերթը։
Անցած շաբաթ հաղորդվել էր, որ Ռյուտելը ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Հոսպիտալացման պատճառների մասին ոչինչ չի ասվում։
Ռյուտելը Էստոնիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2001-2006 թվականներին։