«Շատ մոտ ենք երկարատև խաղաղության հաստատմանը». Ալեն Սիմոնյան

[ad_1]

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը իր ամանորյա ուղերձում հայտնել է, որ «այժմ շատ մոտ ենք երկարատև խաղաղության հաստատմանը»։

«Անցյալ տարվա ամանորյա ուղերձի ժամանակ ես խոսեցի մեր երեխաների ցանկությունների մասին, որոնցով նրանք դիմել էին Ձմեռ պապիկին և խաղալիքի փոխարեն խաղաղություն ցանկացել՝ որպես նվեր։

Այսօր ես կարող եմ ասել, որ 2024 թվականին մենք ամեն բան արել ենք այդ ցանկությունն իրականություն դարձնելու համար և այժմ շատ մոտ ենք երկարատև խաղաղության հաստատմանը»,- նշվում է Սիմոնյանի ուղերձում, որը տարածել է Ազգային ժողովի լրատվական վարչությունը։

«Գալիք տարվա ընթացքում շարունակելու ենք այդ աշխատանքը, և ես մեծ հույս ունեմ, որ միահամուռ ուժերով հաջողելու ենք խաղաղությունն իրականություն դարձնելու գործընթացում` կատարելով թե՛ մեր երեխաների, թե՛ մեր նախնիների, թե՛ մեր բոլորի երազանքը՝ ապրելու խաղաղ, բարեկեցիկ և ապահով Հայաստանի Հանրապետությունում»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը։



Source link

Leave a Comment