Վիճաբանության հետևանքով վիրավորներից մեկը Արջուտի վարչական ղեկավարն է

Վիճաբանության հետևանքով վիրավորներից մեկը Արջուտի վարչական ղեկավարն է

Հունվարի 1-ին դանակահարություններ են տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01:50-ի սահմաններում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական ոստիկանություն և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արջուտ բնակավայրում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև և կան դանակահարվածներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնում են, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերքեր և աջ ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած քրեական և համայնքային ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Դավիթ Հովհաննիսյանն ու 44-ամյա Արտյոմ Բուլչիյանը:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով Լոռու մարզի քրեական և համայնքային ոստիկաններին ու քննիչներին ենթադրյալ կատարողի ինքնությունը հայտնի է, սակայն նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չի հայտնվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Դ. Հովհաննիսյանը Արջուտ բնակավայրի վարչական ղեկավարն է։

Source link

Leave a Comment