Իրանցի դիվանագետը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. դժգոհ են մնացել Արդաբիլում Իլհամ Ալիևի հասցեին հնչեցրած հայտարարություններից – ՓԱՍՏԻՆՖՈ

Տարին լարված են սկսել Իրանն ու Ադրբեջանը: Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարյանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ:

Նշվում է, որ պատճառը Ադրբեջանի և նախագահ Իլհամ Ալիևի հասցեին վիրավորական հայտարարություններն էին, որոնք արվել են 2024 թվականի դեկտեմբերի 29-ին Արդաբիլում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա Սեյեդ Հասան Ամելիի մասնակցությամբ միջոցառմանը։

Ելույթը հեռարձակվել է Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության ալիքներից մեկով։

«Ադրբեջանական կողմը խիստ բողոք է հայտնել Իրանին այս միջադեպի կապակցությամբ։ Բացի այդ, դժգոհություն է արտահայտվել վերջերս Իրանի բնակչության շրջանում ակնհայտ հակաադրբեջանական տրամադրությունների բորբոքման կապակցությամբ»,- ընդգծել են ԱԳՆ-ում։

ԱԳՆ-ում դիվանագետին ասել են, որ հակաադրբեջանական քարոզչությունը հակասում է երկկողմ հարաբերությունների ոգուն, երկրների առջեւ ծառացած նպատակներին ու խնդիրներին։ Նշվել է, որ նման գործողություններն ուղղված են ատելության ու թշնամանքի առաջացմանը, այլ ոչ թե միջպետական ու միջանձնային հարաբերությունների պահպանմանն ու խորացմանը։

Ադրբեջանը պահանջում է դադարեցնել նման սադրանքները երկրի դեմ», – ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` նշվում է այդ երկրի ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment