
Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը․ «Էս երկիրը հող չէ, էս երկիրը հայրենիք է։ Հայրենասիրությունն ու հայրենատիրությունը կենաց ասելու մակարդակով չպետք է լինի։ Իսկ հայրենատեր լինելու համար նախ հարկավոր է ճանաչել նրան, ապա՝ սիրել, սիրել և սիրել․․․ Չճանաչելով անկարող ես սիրել։ Դա վիրտուալ՝ անպտուղ սեր է։ Ուրեմն կեղծ են սիրո այն հավաստիացումները, որ ուղղված են երևակայական հայրենիքին։ Հայրենիքը լիարժեք սիրելու համար պետք է թիկունքով հենվել, թինկն տալ նրան, պետք է ձեռքերդ հողոտվեն, ոտքերդ տաքանան լավայոտ քարերից․․․ պետք է հողիդ շունչն ու տնքոցն զգաս»։
Աղբյուրը` Վահե Լոռենց