Հրդեհ Հայանիստում. կան զոհ և տուժածներ ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հրդեհ Հայանիստում. կան զոհ և տուժածներ

Այսօր՝ հունվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Հայանիստ բնակավայրում տուն է այրվում, հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ոստիկաններն ու պարեկները տեղեկություններ են ստացել, որ նշված վայրից Մասիսի հիվանդանոց են հոսպիտալացվել 2 քաղաքացիներ՝ կին և աղջիկ։

Հրշեջները, մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, անզգուշություն, թե սպանություն՝ պարզվում է։ Ինչպես նաև ճշտվում են տան սեփականատիրոջ, հիվանդանոց տեղափոխվածների և մահացածի ինքնությունը։

Source link

Leave a Comment