ԱՄՆ-ի Նոր Օռլեանում մարդկանց ամբոխի մեջ մխրճված ավտոմեքենայի վարորդը սպանվել է ոստիկանների կողմից, հայտնում է ABC News-ը՝ հղում անելով իշխանություններին։
«Նա սպանվել է ոստիկանների կրակոցից, երբ ինքնաձիգով իջել է իր մեքենայից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ABC News-ը, վկայակոչելով ոստիկանությանը, հայտնել էր, որ Նոր Օռլեանում ամբոխի մեջ մխրճված մեքենայի վարորդի գործողությունները, հավանաբար, դիտավորյալ են եղել։