Քենթում (Մեծ Բրիտանիա) անգլո-սաքսոնական գերեզմանոցում հնագետները գտել են մ.թ. 6-րդ դարի լավ պահպանված սուր:
Սրի բռնակը պատրաստված է արծաթից և պատված է ոսկով, իսկ սայրի վրա ռունագրեր են: Պահպանվել են նույնիսկ կաշվից, փայտից և կուղբի մորթուց պատրաստված պատյանի տարրերը։
Հնագետները նշել են, որ նախկինում նման լավ վիճակում գտնվող զենք չեն հանդիպել։