«Հայաստանի համար վտանգները գնալով մեծանում են, բարդ է դրական կանխատեսում անել». Աննա Կարապետյան

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանի կարծիքով, թեպետ ՀՀ իշխանությունները շատ են խոսում ինքնիշխանության մասին, բայց իրականությունն այն է, որ հետևողականորեն կորցնում են ՀՀ ինքնիշխանությունը:

«Փաշինյանի ձեռամբ Հայաստանը դառնում է տարբեր ուժային կենտրոնների կամակատարը, անընդհատ փոխվում է վեկտորը, թե որ ուժային կենտրոնի կամակատարն է Հայաստանն այդ պահին: Այս ամենի համատեքստում, Թուրքիայի ամրապնդման համատեքստում Հայաստանի համար վտանգները գնալով մեծանում են, և որևէ լավատեսական կանխատեսումներ անելն այսօր շատ բարդ է»,- 168TV-ի հետ զրույցում ընդգծեց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում



Source link

Leave a Comment