Տոնական օրերին պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը. մասնագետների խորհուրդները

Տոնական օրերը շատ հաճելի են, սակայն հատկապես այդ օրերին կարևոր է ուշադրություն դարձնել երեխաների սննդակարգի։ Մասնագետները խորհուրդ են տալիս այս ընթացքում պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը:

Երեխաներին չպետք է զրկել տոնական ուտեստներից, սակայն անհրաժեշտ է զգույշ լինել «անծանոթ» սնունդ ընդունելու առումով՝ խնդիրներից խուսափելու համար։

Առողջապահության նախարարությունը հրապարակել է մի քանի պարզ կանոն՝ երեխաների առողջ սննդակարգը պահպանելու համար.

. Օգտագործել թարմ և բալանսավորված սնունդ

. Ուշադրություն դարձնել ինչպես տանը պատրաստված, այնպես էլ վաճառվող սննդի ժամկետներին

. Խուսափել հում կամ վատ ջերմամշակված մսամթերքից

. Ձեռնպահ մնալ տնային պայմաններում պահածոյացված մթերք օգտագործելուց

. Խուսափել ծանրամարս, մեծաքանակ և ուշ ժամերին սնունդ ընդունելուց

. Ընդեղեն օգտագործելիս լինել զգոն, հատկապես մինչև 3 տարեկան երեխաների շրջանում, այն կարող է խցանել շնչուղիները

. Խուսափել գազավորված ըմպելիք և քաղցր հյութեր օգտագործելուց

. Ինքնազգացողության վատացման դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմել բժշկի:



Source link

Leave a Comment