Բանաստեղծ Նորայր Գրիգորյանը մշեցու և սասունցու թոռ է։ Ծնվել է Թալինում։ Նրա տատը՝ Հայկանուշ Գրիգորյանը, ճանաչված երգասաց էր, ում մոտ հաճախ էին գալիս՝ ձայնագրելու և նոտագրելու նրա երգերը։ Պապը լարախաղաց և հեքիաթասաց էր, թոռների հետ նստում էր վառարանի շուրը և հեքիաթներ պատմում։ Նորայր Գրիգորյանը վերհիշում է հեքիաթներից մեկը։