Ինչո՞վ եք էներգոհամակարգը սնուցելու, եթե հրաժարվեք ռուսական գազից․ Հովհաննես Ավետիսյան – Պանորամա


Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. 


«Մի հարցազրույց լսեցի քիչ առաջ, բավականին համբերատար: Ցավոք, մեզանում սահուն դատարկախոսությունն ու պոռոտախոսությունը անվանում են քաղաքականություն, իսկ սա անողներին՝ քաղաքական գործիչ:


Քաղաքականությունն ու տնտեսական գործընթացները սերտորեն կապակցված են: Ավելին՝ մեկը մյուսի շարունակությունն է:


Քաղաքական պոռոտախոս դատարկախոսներին կարելի է շատ հեշտ տեղը դնել կամ տեղը բերել՝ տնտեսական բնույթի հարցեր ուղղելով։


Հարցերի օրինակներ.

-Ինչո՞վ եք էներգոհամակարգը սնուցելու, եթե հրաժարվեք ռուսական գազից (Պարսկաստանից եկող խողովակաշարը նույնպես ռուսական է):


– Ինչո՞վ եք փոխարինելու ռուսական հացահատիկի ներմուծումը:

– Ի՞նչ շուկաներով եք փոխարինելու Հայաստանից դեպի ՌԴ արտահանումները:


Առնվազն այս երեք հարցը: Սրանց հետևում կան շատ խոսուն թվեր, որոնք Հայաստանի օգտին չեն:

Եվ վերոնշյալ հարցերի այլընտրանքային պատասխանները նույնպես կարելի է թվային տեսքի բերել և ձեր առաջ կմերկանա այդ անձանց դատարկախոսությունն ու դատարկագլխությունը:


Ի դեպ, Ռուսաստանը երեկ անջատել է դեպի Մոլդովա գազի հոսքը, տեսնենք սա ինչով կավարտվի: Երկրում արտակարգ դրություն են հայտարարել: Այնտեղ էլ դատարկագլուխ պոռոտախոսների պակաս չկա»։



Source link

Leave a Comment