Նոր Օռլեանում (Լուիզիանա նահանգ) տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 15-ի։
Այս մասին հաղորդում է CBS-ը՝ հղում անելով քաղաքի դատաբժշկական փորձաքննության՝ Դուայթ ՄաքՔինայի հայտարարությանը:
Դիահերձման ընթացակարգը կտևի մի քանի օր. դրա ավարտից և հարազատներին տեղեկացվելուց հետո կհրապարակվի զոհերի ինքնությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Օռլեանում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, առնվազն տասը մարդ է զոհվել։ Միջադեպը տեղի է ունեցել Կանալ և Բուրբուն-ի փողոցների խաչմերուկում՝ ամանորյա տոնակատարության ժամանակ։