Կրակոցներ Նյու Յորքի գիշերային ակումբի մոտ, զոհեր ու վիրավորներ կան


Նյու Յորքի գիշերային ակումբում  հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել։


NYP-ի տեղեկություններով տուժածները տեղափոխվել են տեղական հիվանդանոցներ, ներառյալ Քոհենի մանկական բժշկական կենտրոնը: Ոստիկանությունը չի հայտնել տուժածների ճշգրիտ թիվը, սակայն հստակեցրել է, որ նրանցից ոչ մեկը ծայրահեղ ծանր վիճակում չէ:  


Առայժմ հայտնի չէ կրակողի ինքնությունը, որը փախուստի է դիմել հանցագործության վայրից:


Նշենք, որ սա մեկ օրում երրորդ ահաբեկչությունն է, որ տեղի է ունենում ԱՄՆ–ում։ Երեկ Նոր Օռլեանում մեքենան մխրճվել է բազմության մեջ, 15 մարդ մահացել է, 35-ը՝ վնասվածքներ ստացել։ Իսկ Լաս Վեգասում` Թրամփի աշտարակի մոտ, «Tesla Cybertrack» է պայթել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, 7-ը՝ վիրավորվել։


 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:



Source link

Leave a Comment